14.07.24
ԹԻՄԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է 55 ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՏԻՏՂՈՍՈՎ
|
Հուլիսի 13-ին Վրաստանի Օզուրգետի քաղաքում տեղի ունեցավ քինգբոքսինգի Միջազգային առաջնություն, որին մասնակցում էր նաև Մասիս համայնքի ԴՈՒՔԵՆԴՈ կարատեի մարզիկները։ Մեր թիմի ներկայացուցիչները հաջողությամբ հանդես եկան, և 55 մարզիկ դարձավ Միջազգային առաջնության հաղթող։ Թիմը Վրաստան էր մեկնել Մասիս համայնքի ԴՈՒՔԵՆԴՈ կարատեի ֆեդերացիայի նախագահ Ավետիս Խաչատրյանի, ավագ մարզիչներ Արման Զաքարյանի և Յուրիկ Բաբագուլյանի ղեկավարությամբ։ Շնորհավորում ենք մեր մարզիկներին, մաղթում նորանոր ձեռքբերումներ։
|
|
10.07.24
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
|
Այսօր Մասիս քաղաքի Արմեն Նազարյանի անվան մարզադպրոցում տեղի ունեցավ ազատ ոճի ըմբշամարտի Մասիսի բաց առաջնություն՝ նվիրված սպորտի վարպետ Գուրգեն Թորոսյանին:Մասիսի «Սևան» ԳՄՀԿ-ի կողմից կազմակերպված առաջնությանը մասնակցում էր 180-ից ավելի մարզիկ:Ողջույնի խոսքով հանդես եկավ Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը՝ մրցաշարի մասնակիցներին մաղթելով հաղթական գոտեմարտեր: Ներկաներին ողջունեց նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:Միջազգային մրցահարթակներում ունեցած ձեռքբերումների, մատաղ սերնդի ֆիզիկական կրթության գործում ունեցած ավանդի համար՝ Մասիս համայնքի ղեկավարի որոշմամբ մի շարք անձանց շնորհվեցին պատվոգրեր:Պատվոգրեր հանձնվեցին նաև Մասիսի «Սևան» ԳՄՀԿ-ի կողմից:Այնուհետ ...
Մանրամասն |
|
08.07.24
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
|
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, Նորվեգիայի Թագավորության Արտաքին գործերի նախարարության և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, իրականցնում է «Դիմակայունություն բոլորի համար» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպում է «Մասնակցային և ներառական գործընթացները համայնքի զարգացման համատեքստում» երկօրյա դասընթացների շարքը՝ ՀՀ բոլոր համայնքների ավագանու անդամների համար (բացառությամբ՝ Երևանի)։Վերոնշյալ դասընթացը նպատակ ունի բարելավելու ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ավագանիների, գիտելիքները և հմտությունները ապահովելու՝ «Տեղական ինքնակառավարման եվրոպական Խարտիայի՝ տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ լրացուցիչ ...
Մանրամասն |
|
08.07.24
ՓՈԽՉԵՄՊԻՈՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Այսօր Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հյուրընկալեց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, մասիսցի Մարտին Սահակյանին, ով վերջերս անցկացված` պատանիների Եվրոպայի առաջնությունում հաջողությամբ հանդես եկավ և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Շնորհավորելով մարզիկին` համայնքապետը նրան մաղթեց նորանոր հաղթանակներ։ Ջերմ ու մտերմիկ զրույցի ընթացքում Մ. Սահակյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և խոսեց նաև առաջիկա ծրագրերի մասին։
|
|
07.07.24
ԱՅՍՕՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ Է
|
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Վարդավառը:«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:Տոնի խորհրդով պայմանավորված՝ Մասիսի համայնքապետարանը և Մասյացոտնի թեմը՝ օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի, պատրաստել էին գեղեցիկ ու բազմաբովանդակ ծրագիր, ...
Մանրամասն |
|
03.07.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը: Վերը նշված ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը: ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ՝
|
|
03.07.24
ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ
|
Այսօր հրաժեշտի միջոցառում էր Սիս բնակավայրի «Անուշիկ» մանկապարտեզում։Ավարտական խմբի սաներն այսօր վերջին անգամ հանդես եկան իրենց համար հեքիաթային ամրոց համարվող կրթօջախում և խոստացան, որ լավ են սովորելու և չեն մոռանալու սիրելի մանկապարտեզն ու դաստիարակներին:Գեղեցիկ ու փոքրիկների համար անմոռանալի այս օրն ամփոփվեց շնորհակալանքի խոսքերով` ուղղված մանկապարտեզի տնօրենին, աշխատակիցներին։ՀՈԱԿ-ի տնօրենն էլ շնորհավորեց դեպի դպրոց գնացող սաներին և շնորհակալություն հայտնեց Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին ու Սիս բնակավայրի վարչական ղեկավար Հրանտ Ալեքսանյանին` մշտական ուշադրության ու հոգածության համար։Մանկապարտեզի սաներին շնորհավորեցին և բարի երթ մաղթեցին նաև Մասիս համայնքի ղեկավարին ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |