Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով <<Խաչվահան>> ՍՊԸ-ի կողմից 20.12.2018 թ-ին տրված բնակելի տան և պարիսպի տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացությունը և ընդառաջելով Գրիգորի Հարությունյանի լիազորված անձ Վարսենիկ Հարությունյանի խնդրանքին /լիազորագիր տրված 14.11.2018թ., գրանցված գրանցամատյանում 3411-ով/. որոշում եմ`
1.ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 10-րդ փողոց թիվ 19/1 հասցեում Գրիգոր Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի տունը /35.5 քմ/ և պարիսպը /0.7 քմ/, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:
2.Օրինական ճանաչված բնակելի տան համար մուծման վճարը կազմում է 74.550 /յոթանասուն չորս հազար հինգ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2100 ՀՀ դրամ/:
3.Օրինական ճանաչված պարիսպի մուծման վճարը կազմում է 1.470 /հազար չորս հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2100 ՀՀ դրամ/: