Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 675
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 հունվարի 2019 թ.

ԳՐԻԳՈՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՊԱՐԻՍՊԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով <<Խաչվահան>> ՍՊԸ-ի կողմից 20.12.2018 թ-ին տրված բնակելի տան և պարիսպի տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացությունը և ընդառաջելով Գրիգորի Հարությունյանի լիազորված անձ Վարսենիկ Հարությունյանի խնդրանքին /լիազորագիր տրված 14.11.2018թ., գրանցված գրանցամատյանում 3411-ով/. որոշում եմ`

1.ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 10-րդ փողոց  թիվ  19/1 հասցեում Գրիգոր Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված  բնակելի տունը /35.5 քմ/ և պարիսպը /0.7 քմ/, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական: 
2.Օրինական ճանաչված  բնակելի  տան համար  մուծման  վճարը  կազմում  է 74.550 /յոթանասուն չորս հազար հինգ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2100 ՀՀ դրամ/:

3.Օրինական ճանաչված պարիսպի մուծման վճարը կազմում է 1.470 /հազար չորս հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2100 ՀՀ դրամ/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վիտյա Ազատխանյան   Լուսինե Աստաբացյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner