Այսօր: Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2020թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 223
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.03.20 ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԱՐԻԱՆԱ ԿԱՈՒԼԻԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Խորը վշտով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաուլին։
Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին, ով ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, եկավ Հայաստան, դարձավ մեզանից մեկը՝ կիսելով մեր դժվարություններն ու ուրախությունները, պարբերաբար ասելով, որ սիրահարված է Հայաստանին: Եվ այդ սերը փոխադարձ էր:
Ցավակցում եմ Լևոն Արոնյանին, բոլոր հարազատներին, ընկերներին:
Ննջիր խաղաղությամբ, մեր լավ բարեկամ:
31.03.20 ԲԱԲԱՋԱՆՅԱՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մեր երկրում ներդրվեց ուսուցման նոր մեթոդ՝ անցում կատարվեց հեռավար ուսուցման, որը որքան էլ որ նորություն էր շատերի համար, այդուհանդերձ դարձավ կիրառելի։
Հեռավար ուսուցման են անցել նաև Մասիս քաղաքի ՀՈԱԿ֊ները։
Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի բոլոր բաժիններում սաները հաճույքով մասնակցում են օնլայն դասերին, իհարկե, կարոտելով սիրելի դպրոցը, ընկերներին, բայց նրանք քաջ գիտակցում են, որ տանը մնալով՝ աջակցում են համավարակի կանխարգելմանը։
31.03.20 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝ առաջարկվում է կազմել այն անձանց ցանկը, ովքեր մինչև ս.թ. մարտի 16-ը ունեցել են եկամտի որևէ աղբյուր (օր․՝ աշխատանք, վարձակալության տրված տարածք, արտասահմանից փոխանցվող գումար, և այլ նմանատիպ եկամտի աղբյուրներ), սակայն համաճարակի և արտակարգ դրության հետևանքով զրկվել են եկամտի աղբյուրից, կրել զգալի նյութական վնասներ և հայտնվել սոցիալապես ծանր կարգավիճակում։Հարգելի՛ բնակիչներ,Եթե վերոնշյալ կետերից մեկը վերաբերում է ձեզ /իհարկե, համապատասխան փաստարկի առկայության դեպքում/, խնդրում ենք եռօրյա ժամկետում ներկայանալ Մասիսի քաղաքապետարան ... Մանրամասն
27.03.20 ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Թատերարվեստի հարգելի՛ գործիչներ, թատերասեր բարեկամներ,
Ի սրտե շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա առթիվ:
Չնայած այն հանգամանքին, որ երկրում առկա համավարակով պայմանավորված չեն գործում նաև թատրոնները, այդուհանդերձ վստահ եմ, որ դուք դիմակայելու եք նաև այս մարտահրավերին և շարունակելու եք ձեր արվեստով հիացնել հանդիսատեսին:
Մաղթում եմ, որ 2020 թվականը դառնա թատերական նվաճումների, վերելքների տարի, և լավատեսությունը երբեք չլքի ձեզ:
Առողջություն ու բարեկեցություն ձեզ:
 

 

26.03.20 ՆՈՒՅՆՆ ԱՐԵՔ ՆԱԵՎ ԴՈՒՔ...
Այս օրերին, երբ ամբողջ աշխարհում լայն տարածում է ստանում կորոնավիրուսը, շատ կարևոր ու առաջնային է միասնական ու համախմբված գործելաոճը:Եվ սա իր դրսևորումը պետք է ունենա յուրաքանչյուր ոլորտում, կառույցում, մեծ ու փոքր համայնքներում:Արդեն տևական ժամանակ է, ինչ Մասիս քաղաքում կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում «Մասիսի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը իրականացնում է ախտահանման աշխատանքներ, որոնք կրում են շարունակական բնույթ:Ողջունելի է, որ ախտահանման աշխատանքներ են կազմակերպում նաև առանձին տնտեսվարողներ՝ մտածելով մեզանից յուրաքանչյուրի առողջության մասին:Լավ կլինի, որ նման նախաձեռնողականություն ցուցաբերեն նաև ... Մանրամասն
25.03.20 ԱԽՏԱՀԱՆՎՈՒՄ ԵՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԸ
Մասիս քաղաքում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները, որոնց կարևորագույն մասնաբաժինը կազմում է համայնքում իրականացվող ախտահաման գործընթացը, որն ամենօրյա բնույթ է կրում:Կարևորելով այս աշխատանքը՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հորդորով դիմել է բնակիչներին.«Համավարակի տարածման առաջին իսկ օրերից կանխարգելիչ աշխատանքների կազմակերպման գործընթացում բարդ ու պատասխանատու պարտավորություն դրվեց նաև «Մասիսի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների վրա, ովքեր անձնվիրաբար կատարում են իրենց աշխատանքը: Աշխատանք, որն արժանի է դրվատանքի ուշնորհակալության:Հարգելի՛ մասիսցիներ, գնահատեք կատարված աշխատանքը, ... Մանրամասն
25.03.20 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
Հարգելի՛ բնակիչներ,
Ի պատասխան ձեր հարցադրումների, տեղեկացնում ենք, որ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տ. Ավինյանը որոշում է ընդունել, որով մինչև մարտի 31-ը դադարեցվում են ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները:
Ըստ այդմ՝ չեն գործելու
Երևան-Արտաշատ-Երևան
Երևան-Մասիս-Երևան
Երևան-Արարատ-Երևան
Երևան-Վեդի-Երևան
ուղղություններով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները, ինչպես նաև ներմարզային, և համայնքներից Երևան ուղևորվող տրանսպորտը։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (23.10.2019)
ավագանու նիստ
ավագանու հերթական նիստ
ավագանու նիստ
ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

0236-4-30-40, 0236-4-04-40

masis.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner