|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 հունվարի 2020 թվականի N 86-Ա |
ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՏ ՀՈՂԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի № 286 որոշման պահանջներով և հիմք ընդունելով հողամասերի կառուցապատման իրավունքով տրամադրման մրցութային հանձնաժողովի 23.01․2020թ. թիվ 1 արձանագրությունը. որոշում եմ՝ 1.Թույլատրել քաղաքապետարանում 23.01.2020թ. հողի կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթի հաղթող ճանաչված՝ Մարինե Հարությունյանի հետ կնքելու ք. Մասիս, 6-րդ թաղամաս, 1-ին փողոց, թիվ 37/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1352,7 քմ բնակավայրի ընդհանուր օգտագործման հողի կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագիրը բարեկարգման և կանաչապատման նպատակով 50 տարի ժամկետով տարեկան 55000 /հիսունհինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճարով: 2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(637.52 Կբ)
որոշում |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|