Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի № 286 որոշման պահանջներով և հիմք ընդունելով հողամասերի կառուցապատման իրավունքով տրամադրման մրցութային հանձնաժողովի 23.01․2020թ. թիվ 1 արձանագրությունը. որոշում եմ՝
1.Թույլատրել քաղաքապետարանում 23.01.2020թ. հողի կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթի հաղթող ճանաչված՝ Մարինե Հարությունյանի հետ կնքելու ք. Մասիս, 6-րդ թաղամաս, 1-ին փողոց, թիվ 37/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1352,7 քմ բնակավայրի ընդհանուր օգտագործման հողի կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագիրը բարեկարգման և կանաչապատման նպատակով 50 տարի ժամկետով տարեկան 55000 /հիսունհինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճարով:
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: