Ղեկավարվելով Մասիս քաղաքային համայնքի 2017-2021 թվականների զարգացման ծրագրով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի թիվ 62-Ն որոշման պահանջները` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանություն տալ Մասիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա ստանալու և ծրագիրն իրականացնելու նպատակահարմարությանը:
2. Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը ըստ նախնական հայտի կազմում է 60767.22 հազար ՀՀ դրամ: |