13.04.24
ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ՄԱՍԻՍՈՒՄ
|
Այսօր Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը հյուրընկալեց Հայաստանում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին (նստավայրը` Մոսկվա), պատվիրակության և Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչներին, ովքեր նախապես այցելել էին Մասիսի թիվ 4 մանկապարտեզ (որտեղ տեղակայված են Արցախից տեղահանված մեր հայրենակիցներ), ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ-ի և ՄԱԶԾ աջակցությամբ վերանորոգված և կահավորված բնակարանատիպ կացարանում, որը նույնպես տրամադրվել է արցախցի մեր հայրենակիցներին։Ողջունելով հյուրերին` համայնքապետը շնորհակալություն հայտնեց դեսպանին իր այցի, տեղահանված ընտանիքներին ուղղված մարդասիրական աջակցության և սրտացավ վերաբերմունքի համար, ինչպես նաև ...
Մանրամասն |
|
12.04.24
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
|
Մասիս համայնքի 2024թ. կարիքների համար Նոր Խարբերդ բնակավայրի երաժշտական դպրոցի ճակատային մասի լուսային ձևավորման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարվել է ԱՄՄՀ-ԳՀԱՇՁԲ-24/7 ծածկագրով գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով:Հայտերի բացման նիստը տեղի կունենա հայտարարության հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրը՝ ժամը 17:15-ին:************Մասիս համայնքի 2024թ. կարիքների համար Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոց, 2-րդ և 3-րդ շենքերի բակերի բարեկարգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարվել է ԱՄՄՀ-ԳՀԱՇՁԲ-24/6 ծածկագրով գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի ...
Մանրամասն |
|
10.04.24
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՄԱՐԱՇԵՆԻ ՄԻ ՔԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐ
|
Կարևորելով բնակավայրերի համաչափ զարգացման սկզբունքը` Մասիս խոշորացված համայնքի գրեթե բոլոր բնակավայրերն ընդգրկված են սուբվենցիոն ծրագրերում։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ասֆալտապատվելու են նաև Մարմարաշեն բնակավայրի մի քանի փողոցներ( 4-րդ փողոց` 180մ, 5-րդ փողոց` 150մ, 9-րդ փողոց` 160մ)։ Սպասեք նոր ծրագրերի։
|
|
09.04.24
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ՄԱՍԻՍՈՒՄ
|
Երեկ Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը հյուրընկալել էր Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Ն. Հակոբյանը պատվիրակությանը ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հիմնական խնդիրները, ինչպես նաև այն աշխատանքները, որոնք Մասիսի համայնքապետարանն իրականացրել և իրականացնում է այդ խնդիրները մեղմելու ուղղությամբ։
|
|
09.04.24
ԿՐԿԵՍԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ` ՆՈՐ-ԽԱՐԲԵՐԴԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
|
Համագործակցելով <<ԽԱԼԴ>> բարեգործական ՀԿ-ի հետ (նախագահ` Կ. Տեր-Պետրոսյան)` Մասիսի համայնքապետարանը հաճելի անակնկալ մատուցեց Նոր-Խարբերդ բնակավայրի դպրոցների և գյուղի երաժշտական դպրոցի սաներին։ Նրանք ականատեսն ու մասնակիցը դարձան բազմաժանր ու գեղեցիկ կրկեսային ծրագրի։ Աննկարագրելի էր երեխաների ուրախությունը, իսկ մեծահասակները տեղափոխվել էին տասնյակ տարիներ հետ` հիշելով իրենց մանկության տարիները։
|
|
07.04.24
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
|
Հարգելի՛ կանայք,Սիրելի՛ մայրեր, քույրեր,Շնորհավորում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ:«Մայր» և «մայրություն» բառերը շատ բազմաբովանդակ են, և իրենց մեջ ամփոփում են անսահման սեր, նվիրում և ջերմություն, հույս ու հավատ, անձնազոհություն ու համբերատարություն:Հայ կանայք, մայրերը միշտ եղել են ընտանիքի սրբությունը, ընտանիքն ամուր ու անսասան պահողը, քանզի քաջ գիտակցել են իրենց վեհ ու պատասխանատու առաքելությունը:Եվ իրենց յուրօրինակ տեսակով, իրենց անսահման սիրով ու նվիրումով, խոնարհությամբ ու տոկունությամբ, անկոտրում կամքով ու ոգու ամրությամբ հայ կանայք ու մայրերը բոլոր դարերում համեմատվել են Աստվածամոր հետ:Սիրելի՛ մայրեր, քույրեր,Մեր ...
Մանրամասն |
|
05.04.24
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
|
Այսօր կայացավ Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ օրակարգային մի քանի տասնյակ հարցերով: Ավագանու հավանությանը ներկայացված օրակարգային հարցերի վերաբերյալ կայացվեցին համապատասխան որոշումներ: Նիստի ավարտին հնչեցին մի շարք հարցեր, առաջարկներ: Մանրամասները՝ https://www.youtube.com/watch?v=W4_4oW1XVAs
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |