30.04.24
ՄԵԿ ԾՐԱԳԻՐ ԵՎՍ ՀԱՍԱՎ ԱՎԱՐՏԻՆ. ԴԱՐԱԿԵՐՏ
|
Այսօր Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն այցելեց Դարակերտ բնակավայր, որտեղ ավարտվել են Հարություն Միրզոյանի անվան փողոցի ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվում էին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրելով կատարված աշխատանքը՝ որոշ հարցերի հետ կապված տրվեցին հանձնարարականներ: Այնուհետ Դ. Համբարձումյանը և Դարակերտի վարչական ղեկավար Դանիել Պետրոսյանն այցելեցին գյուղի մանկապարտեզ: Այցի ընթացքում քննարկվեցին բնակավայրի համար կարևոր նշանակություն ունեցող մի քանի հարցեր: Սիրելի բնակիչներ, սպասեք նոր ծրագրերի:
|
|
29.04.24
ԵՐԲ ԿԱ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆ
|
Ինչպես արդեն բազմիցս տեղեկացրել ենք, Մասիսի համայնքապետարանը սերտորեն համագործակցում է Tapon.am-ի հետ: Այս համագործակցության արդյունքում երկու տարի առաջ ծառատունկ իրականացվեց Ռանչպար բնակավայրի մանկապարտեզի ու ամբուլատորիայի հարակից տարածքում, և տնկվեց ակացիայի 20 տնկի: Ռանչպարի վարչական ղեկավար Վահան Վարդանյանը և աշխատակիցները հավաստիացրին, որ այս ակացիաները նույնպես գտնվելու են մշտական ուշադրության և հոգածության կենտրոնում: Եվ այսօր ուրախությամբ արձանագրում ենք, որ տնկիներն իսկապես ուշադրության կենտրոնում են եղել, և իրենց գեղեցիկ, ծաղկուն տեսքով գրավում են անցորդներին: Մասիսի համայնքապետարանի և Tapon.am-ի համագործակցությունը շարունակական է:
|
|
28.04.24
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԵՂԱՆԻՍՏԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱՐԿԵՔԸ
|
Այսօր Մասիս խոշորացված համայնքի Գեղանիստ բնակավայրում տեղի ունեցավ նոր կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողությունը` ձեռամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի։Եկեղեցին, որը կառուցվում է գեղանիստցիների համատեղ ջանքերով, կոչվելու է հայ եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, 1166 թվականից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Սուրբ Ներսես Շնորհալու անունով։Ողջունելով ներկաներին` Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը շնորհավորեց այս կարևորագույն նախաձեռնության իրականացման համար և շնորհակալություն հայտնեց գեղանիստցիներին, որ աջակցեցին ու կյանքի կոչվեց գյուղի համար կարևորագույն այս ծրագիրը։Ի հավելումն ասվածի` համայնքապետը նշեց, որ համայնքում շարունակվելու ...
Մանրամասն |
|
26.04.24
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
|
Օրերս Մասիսում էին հերթական բարեգործական ծրագրով Հայաստան ժամանած մեր հայրենակցուհի Էմմա Սարգսյանը և ավստրիացի Էվա Մորավետցը։Այս անգամ նրանք աջակցություն ցուցաբերեցին Մասիսում հանգրվանած արցախցի 13 ընտանիքի։ Ավստրիայի Մարիա Էնցերսդորֆ քաղաքից ժամանած հյուրերին ընդունեց նաև Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար և պատմեցին արցախցի ընտանիքներից ստացած իրենց տպավորությունների մասին։Մասնագիտությամբ բժշկուհի Էվան պատմեց, որ մեծ ոգևորությամբ է միացել ու աջակցել Էմմայի կազմակերպած դրամահավաքին, որի արդյունքում հավաքված գումարով է իրականացվել այս ծրագիրը։Նրանք ողջունելի համարեցին այն հանգամանքը, որ արցախցի ընտանիքները գտնվում են համայնքապետի ...
Մանրամասն |
|
26.04.24
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԵՑ ՋՐԱՀՈՎԻՏԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԸ
|
Մասիս համայնքի տարբեր բնակավայրերում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները։ Օրեր առաջ Ջրահովիտում ավարտվեց բնակավայրի 1-ին փողոցի ասֆալտապատումը։ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն այսօր այցելեց Ջրահովիտ և տեղում ծանոթացավ կատարված աշխատանքներին։ Համայնքապետը, բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Ռուբենյանի, համայնքապետարանի ներկայացուցիչների ու բնակիչների հետ քայլեց ասֆալտապատ փողոցով, լսեց բնակիչների կարծիքներն ու առաջարկները, որոշ հարցերի հետ կապված տրվեցին հանձնարարականներ: Բնակիչները շատ գոհ էին ու ոգևորված, քանզի իրականացել էր իրենց տարիների երազանքը։ Հավելենք, որ ըստ նախագծի կասֆալտապատվեն բնակավայրի մի քանի փողոցներ նույնպես։ Սպասեք նոր ծրագրերի։
|
|
25.04.24
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
|
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախորդ տարի Մասիս համայնքում բացվեց սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն: «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ն՝ Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորմամբ և Մասիսի համայնքապետարանի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում տրամադրելու էր սոցիալ-հոգեբանական ծառայություններ՝ Մասիս համայնքում հանգրվանած արցախցի ընտանիքներին։Ամփոփելով մինչ այժմ իրականացված աշխատանքները՝ այսօր Մասիսի համայնքապետարանի և «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:Անդրադառնալով կենտրոնի գործունեությանը՝ համայնքի ղեկավարի տեղակալ Խորեն Արոյանը նշեց, որ կենտրոնն, իսկապես մեծ կարևորություն ունեցավ արցախցի ...
Մանրամասն |
|
25.04.24
❗ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️
|
Հարգելի բնակիչներ, Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գարնանային հնարավոր վարարումների շրջան է՝ պայմանավորված առատ տեղումներով ու ձնհալքով, հորդորում մենք պահպանել անվտանգության կանոնները և վարարումներ, հեղեղներ, սելավներ գրանցվելու դեպքում անհապաղ զանգահարել 911:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |