Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող 0.01145 հա հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարման ենթակա չէ, հիմք ընդունելով համայնքի ավագանու 05.04.2024թ թիվ 79-Ա որոշումը՝ որոշում եմ.
1. Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքում գտնվող 03-003-0043-0045 ծածկագիրը կրող 0.01145 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարել սահմանակից 03-003-0043-0008 ծածկագիրը կրող հողամասի սեփականատեր Նորայր Ռուդիկի Գնելյանին։
2. Օտարման նպատակով վճարման ենթակա 508609 /հինգ հարյուր ութ հազար վեց հարյու ինը/ ՀՀ դրամ գումարը Մասիսի համայնքապետարանի համապատասխան 900 435 101 176 հաշվեհամարին վճարելուց հետո սահմանված կարգով կնքել օտարման պայմանագիր: