Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 139
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 ապրիլի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.01145 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՈՐԱՅՐ ՌՈՒԴԻԿԻ ԳՆԵԼՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի  մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող 0.01145 հա հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարման ենթակա չէ, հիմք ընդունելով համայնքի ավագանու 05.04.2024թ թիվ 79-Ա որոշումը՝ որոշում եմ.

1. Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքում գտնվող 03-003-0043-0045 ծածկագիրը կրող 0.01145 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարել սահմանակից 03-003-0043-0008 ծածկագիրը կրող հողամասի սեփականատեր Նորայր Ռուդիկի Գնելյանին։

2. Օտարման նպատակով վճարման ենթակա 508609 /հինգ հարյուր ութ հազար վեց հարյու ինը/ ՀՀ դրամ գումարը  Մասիսի համայնքապետարանի համապատասխան 900 435 101 176 հաշվեհամարին վճարելուց հետո սահմանված կարգով կնքել օտարման պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահան Նազարյան   Լուսինե Աստաբացյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner