Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 289
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 02-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԾՐԱԳՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Մասիս քաղաքային համայնքի 2017-2021 թվականների զարգացման ծրագրով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ հաստատված հավելված 2-ի 12-րդ կետի   պահանջները` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.

  1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա ստանալու և հետևյալ ծրագրերը իրականացնելու նպատակահարմարությանը: 

  1. Մասիս քաղաքի 1-3-րդ փողոցների, 1-10-րդ փողոցների փակուղիների գործող լուսավորության ցանցի շարունակության,1-7-րդ թաղամասերի և  Մասիս կայարանի մի հատվածի արտաքին  լուսավորության ցանցի անցկացման՝ լեդ լուսատուներով:

    Նախագծի արժեքը 221251,76 հազար ՀՀ դրամ

  2. Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքներ,

    Նախագծի արժեքը 187027,7220 հազար ՀՀ դրամ

  3. Մասիսի քաղաքի նախկին մարզադպրոցի,մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի,քաղաքային կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ների մասնաշենքերի հիմնանորոգում և ջեռուցման համակարգի անցկացում.

    Նախագծի արժեքը՝ 135505,46 հազար ՀՀ դրամ,

  4. Մասիս քաղաքի Հերացի- Հանրապետություն փողոցների խաչմերուկից մինչև 1-ին փողոց ճանապարհահատվածի ջրահեռացման համակարգի հիմնանորոգում.

    Նախագծի արժեքը՝ 51803,0 հազար ՀՀ դրամ:

  5. Մասիս քաղաքի Հերացի- Հանրապետություն փողոցների խաչմերուկից մինչև 1-ին փողոց ճանապարհահատվածի հիմնանորոգում:

    Նախագծի արժեքը՝ 100420,0 հազար ՀՀ դրամ:

  6. Մասիս քաղաք, նոր թաղամաս 38 շենքից ոստիկանություն տանող ճանապարհի և մայթի կառուցում

    Նախագծի արժեք 41828,03 հազար ՀՀ դրամ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Լուսինե Աստաբացյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner