Ղեկավարվելով Մասիս քաղաքային համայնքի 2017-2021 թվականների զարգացման ծրագրով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ հաստատված հավելված 2-ի 12-րդ կետի պահանջները` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա ստանալու և հետևյալ ծրագրերը իրականացնելու նպատակահարմարությանը:
1/ Քաղաքապետարանի վարչական շենքի տանիքի, 3-րդ հարկի դահլիճի,միջանցքի և պատուհանների, 3-4-րդ հարկերի աշխատասենյակների հիմնանորոգման:
Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը ըստ նախնական հայտի կազմում է 50000000 ՀՀ դրամ:
2/Մասիս քաղաքի 1-3-րդ փողոցների շարունակության,1-10-րդ փողոցների փակուղիների,1-7-րդ թաղամասերի, Մասիս կայարանի մի հատվածի լուսավորության ցանցի կառուցում՝ լեդ լուսատուներով:
Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը ըստ նախնական հայտի կազմում է 165000000 ՀՀ դրամ:
3/Նախկին մարզադպրոցի, Մասիսի «Մանկապատանեկան ստեղծագործական կեննտրոն »ՀՈԱԿ-ի և «Մասիսի քաղաքակին կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի մասնաշենքերի հիմնանորոգման և ջեռուցման համակարգի անցկացման:
Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը ըստ նախնական հայտի կազմում է 72000000 ՀՀ դրամ:
4.«Մասիսի թիվ 1 մանկապարտեզ»ՀՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքներ:
Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը ըստ նախնական հայտի կազմում է 95000000 ՀՀ դրամ:
5/«Մասիսի թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հիմնանորոգման,«Մասիսի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաշենքի հիմնանորոգման,«Մասիսի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաշենքի տանիքի մասնակի,1 խմբասենյակի և սանհանգույցների հիմնանորոգման, միջանցքի սալիկապատման աշխատանքներ,«Մասիս թիվ 5 մանկապարտեզ»ՀՈԱԿ-ի 2 սանհանգույցների հիմնանորոգման աշխատանքներ:
Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը ըստ նախնական հայտի կազմում է 117000000 ՀՀ դրամ:
|