Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 166
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 31-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
,,ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ (ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ) ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով ,,Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն,, պետական ոչ առևտրային կազմակերպության ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի ն/թ Ազատամարտիկների փողոց 27 հասցեում գտնվող ,,ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի թիվ 3 մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի (մասնաշենքերի) տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատման վերաբերյալ 2019 թվականին տրված  եզրակացությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ 2021 թվականի փետրվարի  13-ին տեղի ունեցած  երկրաշարժից հետո էլ ավելի է վատթարացել շենքի(մասնաշենքերի) տեխնիկական վիճակը՝ անհնարին դարձնելով հետագա շահագործումը, հաշվի առնելով  ,,Քրեագետ,, դատական և անկախ փորձաքննությունների կենտրոնի 2021 թվականի մարտի 22-ի NՔ-012-02-21 գրությամբ ներկայացված հաշվետվությունը, համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սուրեն Ամիրջանյանի 24.03.2021թ. N50 զեկուցագիրը և նույն հասցեում նոր մանկապարտեզ կառուցելու անհրաժեշտությունը՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.

1.Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում ապամոնտաժել ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի ն/թ Ազատամարտիկների փողոց 27 հասցեում գտնվող ,,ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի թիվ 3 մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքը (մասնաշենքերը):
2.Ապամոնտաժման աշխատանքները իրականացնել աճուրդային կարգով՝ հետևյալ պայմանով.
ա) ապամոնտաժման աշխատանքները իրականացնել շենքի (մասնաշենքերի) օգտակար նյութերի հաշվին,
բ)ապամոնտաժման աշխատանքների ծախսերի և օգտակար նյութերի արժեքի տարբերությունը վճարել համայնքի բյուջե՝ հիմք ընդունելով ,,Քրեագետ,, դատական և անկախ փորձաքննությունների կենտրոնի 2021 թվականի մարտի 22-ի NՔ-012-02-21 գրությամբ ներկայացված հաշվետվությունը:
գ)մեկնարկային գին սահմանել 7.000.000 (յոթ միլիոն) ՀՀ դրամ:
3.Ապամոնտաժման աշխատանքներն ընդունելուց հետո հանել համայնքի հաշվեկշռից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(5.31 Մբ) շենքի տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատում
(9.87 Մբ) փորձաքննությունների կենտրոնի հաշվետվություն
(532.45 Կբ) զեկուցագիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Լուսինե Աստաբացյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner