Այսօր: Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 249
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.10.25 🎶 ՄԱՍԻՍՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Օրերս Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվեց «Sofia Grand Prix» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին 16 երկրների ներկայացուցիչներ։
Մրցույթին փայլուն մասնակցություն ցուցաբերեցին նաև Մասիս համայնքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի սաները (ուսուցիչ` Լուսինե Կոբալյան)` արժանանալով բարձր գնահատանքի և մրցանակների։
Դասական վոկալ անվանակարգում Լուսինե Աղաջանյանը ստացավ Գրան Պրի մրցանակ, իսկ
«Երկրի երգ» անվանակարգում՝ Առաջին մրցանակ։
Դպրոցի սան Տիգրան Նավասարդյանն էլ «Պաթետիկ» անվանակարգում ստացավ Առաջին մրցանակ։
Շնորհավորում ենք տաղանդավոր սաներին և նրանց մանկավարժներին՝ նոր ձեռքբերումների ու հաջողությունների համար։
08.10.25 📚 ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Ամեն տարի հոկտեմբերի 7-ին նշվում է Գրադարանավարի օրը՝ ի նշան գնահատանքի այն մարդկանց, ովքեր իրենց նվիրումով ու սիրով պահպանում, տարածում և սեր են սերմանում գրքի ու գիտելիքի հանդեպ։Օրվա խորհրդով պայմանավորված`Մասիսի համայնքային կենտրոնական գրադարանում անցկացվեց գեղեցիկ միջոցառում, որին ներկա էին Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր։Ներկաներին ողջունեց և օրվա առթիվ բարեմաղթանքներ հղեց Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը` ի մասնավորի նշելով, որ գրադարանավարները նաև գրքի ու գիտելիքի պահապաններ են։Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ շուտով կմեկնարկեն գրադարանի շենքի վերանորոգման աշխատանքները։Միջոցառման ... Մանրամասն
08.10.25 ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎՈՒՄ Է ՂՈՒԿԱՍԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 15-ՐԴ ՓՈՂՈՑԸ
Մասիս համայնքում շարունակական են նաև փողոցների բարեկարգման, ասֆալտապատման աշխատանքները։
Մեկնարկել են Ղուկասավան բնակավայրի 15-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվում են համայնքային միջոցներով։
Սպասեք նոր ծրագրերի։
07.10.25 ՄԱՍԻՍՑԻ ՄԱՐԻԵՏԱ ԳԱԼՍՏՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հերթական ձեռքբերումն արձանագրվեց մեր համայնքի համար․ Այնթապի DOCANDO կարատեի կենտրոնական մարզադպրոցի սան Մարիետա Գալստյանը /մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան/, թայլանդական MUAY THAI Եվրոպայի առաջնությունում փայլուն հաղթանակ տարավ և եզրափակիչ մենամարտում հաղթելով ֆրանսիացի
մարզիկին՝ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն` 48-կգ քաշային կարգում։🥇🥇🥇🏆🏆🏆
👏 Շնորհավորում ենք Մարիետա Գալստյանին և նրա մարզչին՝ այս նշանակալի հաղթանակի ու մեր համայնքը բարձր մակարդակով ներկայացնելու համար։
Մաղթում ենք նոր հաջողություններ և շարունակական հաղթանակներ միջազգային մրցահարթակներում։
06.10.25 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ՄԱՍԻՍ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ
Մասիս համայնքի հարգելի բնակիչներ,
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է համայնքային կարևորության մեկ ծրագիր ևս. ընթացքի մեջ են Մասիս կայարան թիվ 24 շենքի տանիքի փոխարինման և բակի բարեկարգման աշխատանքները։
Սպասեք նոր ծրագրերի։
05.10.25 ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ
Հարգելի՛ ուսուցիչներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,մեծագույն երախտագիտությամբ շնորհավորում եմ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Ուսուցչի աշխատանքը միշտ եղել և մնում է ամենապատասխանատու ու պատվաբեր առաքելություններից մեկը։ Դուք ոչ միայն գիտելիք եք փոխանցում սերունդներին, այլև նրանց մեջ սերմանում եք արժեքներ, ձևավորում անձնավորություններ, ովքեր կոչված են կերտելու մեր երկրի ապագան։Ձեր նվիրված աշխատանքը, համբերությունն ու ջերմությունը ձևավորում են հասարակության կրթված և հայրենասեր քաղաքացուն։ Համայնքի ու պետության ուժը սկսվում է հենց դպրոցից, դասասենյակից ու ձեր սրտաբուխ աշխատանքի արդյունքներից։Թող ձեր նվիրումը միշտ արժանանա բարձր գնահատանքի, և ձեր սրտացավ աշխատանքը մշտապես վառ լույսի ... Մանրամասն
05.10.25 ՄԱՍԻՍՈՒՄ ՆՇՎԵՑ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԸ
Հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի տոնի օրը, Մասիսի համայնքապետարանը գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել, որի ընթացքում մեծարվեցին ուսուցիչները, համայնքում գործող կրթօջախների ներկայացուցիչները։
Ներկաներին ողջունեց և շնորհակալության ու երախտիքի խոսքեր հղեց Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, ով ի մասնավորի կարևորեց այն վեհ ու պատասխանատու առաքելությունը, որ ստանձնել ու իրականացնում են ուսուցիչները։
Տոնական օրը լի էր ջերմությամբ, հիշողություններով, շնորհակալական խոսքերով։
Շնորհավոր տոնդ, Ուսուցիչ։
02.10.25 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼԻՈՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ․ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
Այս օրերին հայկական պատվիրակության կազմի հետ Ֆրանսիայում է գտնվում Մասիս համայնքի ղեկավարի տեղակալ Խորեն Արոյանը, որտեղ ընթանում են հանդիպում-քննարկումներ` Ֆրանսիա֊Հայաստան համագործակցություն` փախստականների ընդունման և ինտեգրման տեղական հանրային քաղաքականությունների հարցերի շուրջ։Այցի շրջանակներում կայացել է հանդիպում նաև Լիոնի քաղաքապետի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք ուղղություններ՝ շեշտադրելով փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և գործընկերային կապերի ամրապնդման կարևորությունը։Նման հանդիպումները մեծ նշանակություն ունեն ոչ միայն միջազգային գործընկերների հետ հարաբերությունների զարգացման, այլև Մասիս համայնքի ներուժի ընդլայնման և համայնքային զարգացման ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ (06.06.2022)
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ, 08․12․2020
Ավագանու հերթական նիստ, 26․10․2020
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ, 08․10․2020
Ավագանու հերթական նիստ, 11․09․2020
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ, 05․08․2020
Ավագանու նիստ, 08․07․2020
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ, 02․06․2020
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ, 21․04․2020
Ավագանու նիստ, 20․03․2020
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ, 21․02․2020
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ, 24․01․2020
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ, 25․12․2019
Ավագանու նիստ, 19․12․2019
Ավագանու նիստ․ 15․11․2019
Ավագանու նիստ (23.10.2019)
ավագանու նիստ, 09․09․2019
ավագանու հերթական նիստ, 13․08․2019
ավագանու նիստ, 08․07․2019
ավագանու նիստ, 25․07․2019
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner