Այսօր: Հինգշաբթի, 30 Մարտի 2017թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.20 ՀԱՐԳԵԼԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

Սիրով ողջունում եմ ձեզ Մասիս քաղաքի պաշտոնական կայքում: Էլեկտրոնային այս տարբերակը էլ ավելի մեծ հնարավորություն կտա թափանցիկ աշխատելու, և կատարված աշխատանքների մասին մանրամասն իրազեկելու ձեզ:
Այստեղ դուք կծանոթանաք քաղաքապետարանի կառուցվածքին, կարևոր իրադարձություններին և միջոցառումներին:
Վստահ եմ` քաղաքապետարան-բնակիչ համատեղ աշխատանքի արդյունքում, մեր քաղաքը կտեսնենք ավելի բարեկեցիկ, մաքուր ու լուսավոր: 

Մասիսի քաղաքապետ՝ Դավիթ Համբարձումյան

20.11.20 ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆ
ԴԱՎԻԹ ՄՀԵՐԻ ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆԸ ծնվել է 07.08.1986թ-ին Մասիս քաղաքում: Գերազանցությամբ ավարտել է Գերասիմ Տոնոյանի անվան միջնակարգ դպրոցը: 2003-2007թթ . սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան ,,Քաղաքագիտություն,, մասնագիտությամբ: 2007-2010թթ . սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի աստիճան ,,Հանրային կառավարում,, մասնագիտությամբ: Դավիթ Համբարձումյանը երկար տարիներ աշխատել է ,,Գոռ և Դավիթ,, ԱԿ/-ում, որպես ընկերության տնօրեն: 2011թ-ից աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2014թ-ից եղել է ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի 3-րդ վարչության պետի ... Մանրամասն
26.03.17 ՄԱՍԻՍԸ ԿՐԿԻՆ ՏՈՆԻ ՎԵՐԱԾՎԵՑ
Մասիսի քաղաքապետարանի և ,,Մորենա ,, ռեստորանային համալիրի նախաձեռնությամբ, այսօր Մասիսի Կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ գարնանային ուրախ համերգ: Համերգը ոգևորել էր մասիսցիներին, ինչը վկայում էր փոքրիկների փայլող աչքերն ու հրապարակ շտապող երիտասարդների ժպիտները: Տոնական միջոցառմանը ներկա էին Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը, ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Մ. Մուրադյանը և գործարար Գ. Ադիբեկյանը: Հրավիրված հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիների հետ մեկտեղ, բեմ բարձրացան նաև ոչ պակաս տաղանդավոր մասիսցիներ: Համերգի ընթացքում ներկաներին ողջունեց քաղաքապետ` Դավիթ Համբարձումյանը, ով շնորհավորեց բոլոր կանանց և հերոսածին մայրերին միամսյակի կապակցությամբ: Այնուհետև, ներկաների մեջ տեսնելով ... Մանրամասն
25.03.17 ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՀԱՎԱՏՈՒՄ
Մարտի 25-ին Մասիս քաղաքի կնտրոնական հրապարակի կից հատվածում, Մասիս քաղաքի անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների և Մասիսի քաղաքապետարանի հետ համատեղ, կազմակերպվեց անվանական ծառատունկ: Փոքրիկ պուրակի ստեղծման համար տարածք տրամադրվեց Մասիսի քաղաքապետարանի կողմից: Անհայտ կորած 12 անձանց ընտանիքի անդամները եղևնիներ տնկեցին ի հիշատակ տուն չվերադարձած իրենց հարազատների: Միջոցառմանը ներկա էին Մասիսի փոխքաղաքապետ Խ.Արոյանը, քաղաքապետի օգնական. Ս. Կիրակոսյանը, ԵԿՄ Արարատի մարզային կազմակերպության նախագահ` Մ. Արոյանը և Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը: Ծառատունկը սկսվեց տերունական աղոթքով, այնուհետև յուրաքանչյուրը տնկեց իր անվանական եղևնին:Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ... Մանրամասն
24.03.17 ՔԱՂԱՔԻՑ ՀԵՌՈՒ ԲԱՅՑ ՔԱՂԱՔԻ ՀԵՏ
Երախտագիտության զգացումն ու սեփական բնօրրանը հիշելը խոսում է ազգի նվիրյալ լինելու մասին: Մասիս քաղաքի Գեղարվեստի դպրոցի սան Անուշ Խաչատրյանը հենց այդ մարդկանցից է, ով հեռավոր Գերմանիայի Համբուրգ քաղաքից սեփական նկարների ցուցահանդեսից կուտակած գումարով,իր կրթօջախին և այնտեղ սովորող երեխաներին էր ուղարկել մոլբերտներ և նկարչական պարագաներ: Նվերների հանձման արարողությանը ներկա էին քաղաքապետի օգնական Ս. Կիրակոսյանը, աշխատակազմի առաջատար մասնագետ Ռ. Աթանեսյանը, ինչպես նաև Անուշի ծնողները: Վերջիններս ներկաների համար ընթերցեցին Անուշի նամակը, այնուհետև դպրոցի սաներին հանձնեցին նվերները: Միջոցառման ժամանակ Ռ. Աթանեսյանը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կողմից Անուշ Խաչատրյանի ծնողներին հանձնեց շնորհակալագիր ... Մանրամասն
23.03.17 ՈՒԶՈՒՄ ԵՄ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՄԱՍԻՍ
Գարնան գալուն պես Մասիս քաղաքում սկսվեց մասսայական ծառատունկ: Ծառատունկն իրականացրեցին ,,Մաքուր Մասիս,, ՓԲԸ –ի աշխատակիցները: Մասիս քաղաքում կանաչապատման աշխատանքները սկսվել են դեռևս անցած տարվանից և նրա շարունակական լինելու մասին է վկայում կրկին վերսկսած ծառատունկը: Նախապես սանիտարական հատման են ենթարկվել շարքից դուրս եկած ծառերը և այժմ դրանք փոխարինվում են նորերով: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հատուկ հանձնարարականով, քաղաքի բարեկարգումն ու կանաչապատումը շարունակում են մնալ առաջնային: Այս ծառատունկի ընթացքում քաղաքում տնկվեց թվով 500 տնկիներ`եղևնիներ, թխկիներ ևհացենիներ: Մասիսի բնակիչները իրենց հիացմունքն են հայտնում տեսանելի փոփոխությունների վերաբերյալ, միաժամանակ ավելացնում. ... Մանրամասն
23.03.17 ՄԱՍԻՍԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՆ ՆԱԵՎ ՍՊՈՐՏՈՎ
Մասիս քաղաքի Արմեն Նազարյանի անվան մարզադպրոցում տեղի ունեցավ Մասիս տարածաշրջանի բասկետբոլի բաց առաջնության բացման արարողությունը: Մրցաշարի բացմանը ներկա էին Մասիսի քաղաքապետ Դ. Համաբարձումյանը, ,,Սևան,, մարզադպրոցի տնօրեն Օ. Անոխինան, Ա. Նազարյանի անվան մարզադպրոցի տնօրեն Ա. Հակոբյանը և այլ հյուրեր: Առաջնությանը մասնակցում էին տղաների և աղջիկների 16 թիմ՝ Մասիս քաղաքից և հարակից համայնքներից: Խաղի սկզբում ներկաներին ողջունեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և մաղթեց հաջող և գեղեցիկ խաղ. -Ես բազմիցս ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, յուրաքանչյուր մարզիկ, ով կգրանցի լուրջ հաջողություններ և բարձր կպահի Մասիս քաղաքի անունը, ես նրա կողքին եմ: Մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի մեր ... Մանրամասն
22.03.17 ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ
Այսօր` մարտի 22-ին, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017թ. խորհրդարանական ընտրությունների շրջանակում հանդիպել է Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչների հետ: Վարչապետը զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել քաղաքին հուզող խնդիրներին և պատասխանել մի շարք հարցերի: Կարեն Կարապետյանը մանրամասն ներկայացրել է մի շարք ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև քաղաքացիներին հորդորել է մանրամասն ծանոթանալ իրենց համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին: Մասիս քաղաքի բնակիչների հետ հարցուպատասխանի ժամանակ, վարչապետը ներկայացրել է ՀՀԿ նախընտրական ծրագիրը և հորդորել քաղաքացիներին, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորել և մասնակցել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: ... Մանրամասն
1 2


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ



Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner