Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N731-Ն, N912-Ն որոշումների պահանջները և առաջնորդվելով Մասիս քաղաքային համայնքի գլխավոր հատակագծով. որոշում եմ՝
1.Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի վրա /ծածկագիր՝ 03-003-0424-ից/ Գևորգ Բադոյանի կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակը /44,1 քմ ներքին և 54,3 քմ արտաքին չափերը/, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել համայնքային սեփականություն, օրինական և հասցեավորել ՝
ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Մասիս կայարան Արդյունաբերական հանգույց Հրանտ Վարդանյան փողոց թիվ 9/10 ավտոտնակ :
2.Առաջարկել Գևորգ Բադոյանին ուղղակի վաճառքով գնելու իր կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակը և դրա սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,00543 հա հողամասը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման: