Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն որոշման պահանջներով և ընդառաջելով <<Արմտոմատ>> ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Հակոբյանի խնդրանքին /մտից մատյան` 12.04.2019թ. թիվ 150/. որոշում եմ`
1.ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Էջմիածնի խճուղի 2/5 հասցեում /հողամասի ծածկագիր 03-003-0294-0018/ <<Արմտոմատ>> ՍՊԸ-ի կողմից ինքնակամ կառուցված ջերմոցը /316.8 քմ/ և պահեստային շենքը /41.0 քմ/, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:
2.Օրինական ճանաչված պահեստային շենքի մուծման վճարը կազմում է 129.150 /հարյուր քսան ինը հազար հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
3.Օրինական ճանաչված ջերմոցի համար մուծման վճարը կազմում է 997.920 /ինը հարյուր իննսունյոթ հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 3150 ՀՀ դրամ/: