Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Շուշանիկ Վաղարշյանի խնդրանքին /մտից մատյանի՝16.09.2019թ. թիվ 1046/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 3-րդ թաղամաս, թիվ 9/2 հասցեում Շուշանիկ,Արսեն,Անահիտ և Էմմա Վաղարշյաններին պատկանող արհեստանոցի զբաղեցրած վարձակալած 0,0076 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-107-006/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում ուղղակի վաճառքով օտարել Շուշանիկ, Արսեն, Անահիտ և Էմմա Վաղարշյաններին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 223440 /երկու հարյուր քսաներեք հազար չորս հարյուր քառասուն / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ՀՀ դրամ: