Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 97-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջները և առաջնորդվելով Մասիս քաղաքային համայնքի գլխավոր հատակագծով. որոշում եմ՝
1.Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ հողերից /ծածկագիր՝ 03-003-0137-/ սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն առանձնացնել 0,003105 հա հողատարածք, որպես անշարժ գույքի առանձին գույքային միավոր և հասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք նոր թաղամաս թիվ 8/27 հողամաս:
2.Առանձնացված 0,003105 հա հողատարածքի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոխել բնակելի կառուցապատման հողերի գործառնական նշանակության:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման: