Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով, հիմք ընդունելով Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 17․11․2020 թվականի N01//10418-2020 գրությունը Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 09-ի N134-Ա որոշման կից հավելվածի /Մասիսի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և բնակչության հատուկ սպասարկում համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության/ 2-րդ բաժնի 15-րդ մասի 1-ին կետի ,,ա,, ենթակետում գրառված ,,ա) համայնքի սեփականություն հանդիսացող տարածքների սպասարկում և վերանորոգում,, բառերից հետո լրացնել ,,(ոչ տարանցիկ ճանապարհների սալապատում, խճապատում, երթևեկելի մասի և մայթերի բարեկարգում և այլն),, բառերն ու կետադրական նշանները։