Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Սպարտակ Գասպարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ ք. Մասիս 3-րդ թաղամաս Հերացու փողոց թիվ 15/21 հասցեում գտնվող ավտոտնակը /արտաքին 32,6 քմ, ներքին 28,120քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,00384 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝03-003-0073-0037/ ուղղակի վաճառքով օտարել Սպարտակ Գասպարյանին ։
2. Ավտոտնակի համար մուծման վճարը կազմում է 68460 /վաթսունութ հազար չորս հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 2100 /երկու հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ:
3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 112896 /մեկ հարյուր տասներկու հազար ութ հարյուր ինսունվեց/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: