Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Սուրեն Մանուկյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք նոր թաղամաս թիվ 27/55 հասցեում գտնվող ավտոտնակը /արտաքին մակերես՝ 41,5 քմ, ներքին մակերես՝ 35,6 քմ/, պարիսպը /0,24 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,00483 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝03-003-0128-0781/ ուղղակի վաճառքով օտարել Սուրեն Մանուկյանին։
2. Ավտոտնակի համար մուծման վճարը կազմում է 87150 /ութսունյոթ հազար հարյուրհիսուն / ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 2100 /երկու հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ:
3.Պարսպի համար մուծման վճարը կազմում է 1008/մեկ հազար ութ /ՀՀ դրամ/ 1 քմ-ի արժեքը 4200/չորս հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ:
4. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 142002/մեկ հարյուր քառասուներկու հազար երկու/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: