Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 211
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2963-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2024 թվականի N 2963-Ա

ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» № 912-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով, որ Սուրեն Աբրահամյանի  կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկն ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու  2024 թվականի ապրիլի 05-ի  N 89-Ա որոշումը՝ որոշում եմ․

 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 3-րդ թաղամաս 17/72 հասցեում գտնվող ավտոտնակը  (մակերեսը՝ 18,5քմ)  և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00185 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0073-0065) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Սուրեն Աբրահամյանին: 

2.Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 36427 (երեսունվեց հազար չորս հարյուրքսանյոթ) ՀՀ դրամ:

3.Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 82174 (ութսուներկու հազար հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ: 

4․ Սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված վճարումները անհրաժեշտ է կատարել 900435101630 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով «ինքնակամ շինության օրինականացում»

5.Գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները 26000 ( քսանվեց հազար) ՀՀ դրամ անհրաժեշտ է կատարել 900432131044 հաշվեհամարին նպատակ դաշտում նշելով «իրավունքի գրանցման ծախսերի վերականգնում»։

6. Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner