Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ Հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /հայտ՝ 154560, ծածկագիր՝ 03999JPPTKNH/, ընդառաջելով Արթուր Թորոսյանի կողմից լիազորված անձ Լուսինե Թորոսյանի խնդրանքին` /մտից՝ 22.03.2024թ. N 4226/ որոշում եմ.
1․Արթուր Գաբրիելի Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր` 03-003-034-001/ հասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս ք, 5-րդ թաղամասի 2-րդ փողոց, 25 հողամաս:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։