Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Հակոբ Գրիգորյանի խնդրանքին /մտից մատյանի՝07.02.2020թ. թիվ 130/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք 3-րդ թաղամաս Հերացու փողոց թիվ 1/41 հասցեում Հակոբ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող խանութի զբաղեցրած վարձակալած 0,003 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0106-0031/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Հակոբ Գրիգորյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 88200 /ութսունութ հազար երկու հարյուր / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: