Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 6․000 (վեց հազար) ՀՀ դրամ տեղական տուրքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը/հայտ՝ 160041 ծածկագիր՝ 03999J54A4JX, ծածկագիր՝ 02006MCW7FZU և ընդառաջելով Ստյոպա Մանուկյանի խնդրանքին՝ /մտից՝ 10.04.2024թ. թիվ 5269/ որոշում եմ
1.Ստյոպա Վաչիկի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր՝ 03-058-0030-0023/ և բնակելի տունը դարձնել երկու գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար`
ա/ Բաժանվող հատված 1․ 0,06000 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Մարմարաշեն, 29-րդ փողոց, 7/1 հողամաս:
բ/ Բաժանվող հատված 2․ 0,08728 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Մարմարաշեն, 29-րդ փողոց, 7 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։