|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 ապրիլի 2021 թվականի N 43-Ա |
ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆԱՎԱՐՏ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵԴԻԿՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Հարություն Սեդիկյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք նոր թաղամաս թիվ 33/26 հասցեում գտնվող անավարտ ավտոտնակը /մակերես՝ 19,72 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,001972 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0138-0084/ ուղղակի վաճառքով օտարել Հարություն Սեդիկյանին։ 2. Անավարտ ավտոտնակի համար մուծման վճարը կազմում է 41412 / քառասունմեկ հազար չորս հարյուր տասներկու/ ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 2100 /երկու հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ: 3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 57977/հիսունյոթ հազար ինը հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |
Կողմ -10 ԱԲԳԱՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍԱՎԱԴՅԱՆ ԳԱՐԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴՄՈՆԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(648.57 Կբ)
որոշում |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|