Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Արմիդա Սայիյանի դիմումը (մտից 18.03.2024 թվականի թիվ 3811) և հաշվի առնելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435101069 հաշվեհամարին վճարվել է 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ որոշում եմ.
1.Տրամադրել կառուցապատող Արմիդա Բուղդանի Սայիյանի կողմից ՀՀ Արարատի մարզի, համայնք Մասիս, Նոր Խարբերդ բնակավայրի 15-րդ փողոց 2/3 հասցեում կառուցված ձեղնահարկով և մասնակի նկուղային հարկով մեկ հարկանի բնակելի տան շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմիդա Սայիյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: