Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Գևորգ Պետրոսյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք 9-րդ փողոց թիվ 1/21 հասցեում գտնվող պահեստը /մակերես՝ 240,0 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,024 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0094-0076/ ուղղակի վաճառքով օտարել Գևորգ Պետրոսյանին։
2. Պահեստի համար մուծման վճարը կազմում է 1008000 /մեկ միլիոն ութ հազար/ ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 4200 /չորս հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ:
3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 705600 /յոթ հարյուր հինգ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: