Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Էդուարդ Աճամյանի խնդրանքին /մտից մատյանի՝11.12.2019թ. թիվ 1497/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս նոր թաղամաս թիվ 13/31 հասցեում Էդուարդ Աճամյանին պատկանող խանութի զբաղեցրած վարձակալած 0,00486 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0128-0186/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Էդուարդ Աճամյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 142884 /մեկ հարյուր քառասուներկու հազար ութ հարյուր ութանասունչորս / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: