Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Արթուր Հարությունյանի էլեկտրոնային դիմումը՝ (հերթական համար՝ 508252) և հաշվի առնելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435101069 հաշվեհամարին վճարվել է 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ որոշում եմ.
1.Տրամադրել կառուցապատող Արթուր Հարությունյանի կողմից ՀՀ Արարատի մարզի, համայնք Մասիս, Այնթապ բնակավայր, 13-րդ փողոց, 4-րդ նրբանցք 11/1 հասցեում կառուցված մեկ հարկանի բնակելի տան և քարե պարսպի շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: