Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 6000 (վեց հազար) ՀՀ դրամ տեղական տուրքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը/հայտ՝ 160218, ծածկագրեր՝ 03999E7PHZY9 և 02092KVMMKTJ/ և ընդառաջելով Կարեն Լազյանի խնդրանքին՝ /մտից՝ 10.04.2024թ. թիվ 5205/ որոշում եմ.
1.Թամարա Հովհաննեսի և Կարեն Բենիկի Լազյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր՝ 03-082-0014-0008/ և բնակելի տունը դարձնել երկու գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար`
ա/ Առանձնացվող հատված 1․ 0.09547 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Սայաթ-Նովա, Նոր թաղամասի 1-ին փողոց, 49 բնակելի տուն:
բ/ Առանձնացվող հատված 2․ 0.05106 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Սայաթ-Նովա, Նոր թաղամասի 1-ին փողոց, 49/1 հողամաս:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։