Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձակալության իրավունքով գրանցված հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, հիմք ընդունելով Մասիս համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 05-ի թիվ 86-Ա որոշումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, ք. Մասիս, 2 թաղամաս 5-րդ փողոց, 21 ավտոտնակ հասցեում գտնվող Հռիփսիկ Ռազմիկի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակով զբաղեցրած, սեփականության իրավունքով գրանցված 0.0044 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը, ուղղակի վաճառքով օտարել Հռիփսիկ Ռազմիկի Պողոսյանին։
2. Վճարման ենթակա գումարը՝ 195448 /հարյուր իննսունհինգ հազար չորս հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ, Մասիսի համայնքապետարանի 900 435 101 176 հաշվեհամարին վճարելուց հետո սահմանված կարգով կնքել օտարման պայմանագիր։