Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի պահանջներով և ընդառաջելով Հակոբ Խուդիկյանի խնդրանքին /մտից մատյան՝ 19.03.2021թ. N 391/՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․
1.Հակոբ Խուդիկյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական արոտ հողատեսքի՝ 2,0 հա հողամասի /ծածկագիր՝ 03-003-305-042/ ՝
ա/ 0,5 հա -ձկնաբուծական տնտեսություն հիմնելու նպատակով նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել ջրային նպատակային ջրային գործառնական նշանակության,
բ/ 0,5 հա - ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերք օգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության,
գ/ 1,0 հա -բազմամյա տնկարկ հիմնելու նպատակով գյուղատնտեսական նշանակության արոտ հողատեսքը փոփոխել բազմամյա տնկարկ / կորիզավոր/ հողատեսքի։