Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 330
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3121-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2024 թվականի N 3121-Ա

ՍԻԼՎԱ ԿՈՐՅՈՒՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, ինչպես նաև այն, որ  ինքնակամ կառույցի հաշվառված լինելու փաստը հավաստվում է սեփականության իրավունքի N 2023RUB3D7 վկայականով՝  որոշում եմ.

1.ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․ Մարմարաշեն 17-րդ փողոց 9  հասցեում (ծածկագիր՝ 03-058-0004-0007) Սիլվա Կորյունի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված շինությունները՝ բնակելի տուն 83․9 քմ, տնտեսական շինություն 23․2 քմ, զուգարան 2․0 քմ, ծածկեր 36․6, պարիսպ 4․2 քմ,  ընդհանուր 149․9 քմ արտաքին մակերեսով, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն գտնվում հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ճանաչել օրինական։

2.Օրինական ճանաչված բնակելի տան   (արտաքին մակերեսը՝ 83․9 քմ) մուծման վճարը կազմում է  140365 (հարյուր քառասուն հազար երեք հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1673 ՀՀ դրամ):

3.Օրինական ճանաչված տնտեսական շինության (արտաքին մակերեսը՝ 23․2 քմ) մուծման վճարը կազմում է  23289 (քսաներեք հազար  երկու  հարյուր ութսունինը) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1003․8 ՀՀ դրամ):

4․Օրինական ճանաչված զուգարանի (արտաքին մակերեսը՝ 2․0 քմ) մուծման վճարը կազմում է  2008 (երկու հազար  ութ) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1003․8 ՀՀ դրամ):

5․ Օրինական ճանաչված ծածկերի (արտաքին մակերեսը՝ 36․6 քմ) մուծման վճարը կազմում է  36740 (երեսունվեց հազար յոթ հարյուր քառասուն) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1003․8 ՀՀ դրամ):

6․ Օրինական ճանաչված պարսպի (արտաքին մակերեսը՝ 4․2 քմ) մուծման վճարը կազմում է  4216 (չորս հազար երկու հարյուր տասնվեց) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1003․8 ՀՀ դրամ):

7․Սույն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ  կետերում նշված վճարը անհրաժեշտ է վճարել 900435101630 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով «ինքնակամ շինության օրինականացում» բառերը:

8․Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

9․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`     
ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner