Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով որոշում եմ.
1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 11-ի N 2736-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ․
ՄԱՔՍ ՌԱՖԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ, 37-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով, որ անչափահաս Մաքս Ռաֆիկ Բաղդասարյանի մայրը՝ Լաուրա ժիրայր Բաղդասարյանը ապրում է որդուց առանձին և չի կատարում ծնողական պարտականությունները, Մասիսի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 31․03․2023թ. N40 արձանագրությունը և ընդառաջելով ամուսիններ՝ Նարինե Խաչիկի Բարսեղյանի և Տիգրան Թելմանի Բարսեղյանի խնդրանքին /մտից՝ 27.07.2023թ. թիվ 9644/ որոշում եմ՝
1․ Մաքս Ռաֆիկ Բաղդասարյանի /ծնված՝ 15.02.2019թ., 28.02.2019թ. ծննդյան վերաբերյալ ակտի գրանցում N213 / նկատմամբ խնամակալ նշանակել ամուսիններ՝ Նարինե Խաչիկի Բարսեղյանին / ծնված՝ 28․08․1977թ․նույնականացման քարտ՝ 006144083, տրված 15․11․2017թ․ 044-ի կողմից, հաշվառված՝ ք․ Մասիս,գ․Սիփանիկ 8-րդ, 32 տուն, փաստացի բնակություն՝ ք․ Մասիս ն/թ շենք 9, բն․ 5/ և Տիգրան Թելմանի Բարսեղյանին /ծնված՝ 09․03․1980թ․, նույնականացման քարտ՝ 009519190, տրված 10․01․2028թ․, 006-ի կողմից, հաշվառված՝ ք․ Մասիս,գ․Սիփանիկ 8-րդ,32 տուն, փաստացի բնակություն՝ ք․ Մասիս ն/թ շենք 9, բն․ 5/։