Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ Հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /հայտ՝ 161361, ծածկագիր՝ 0399987JABNJ/, ընդառաջելով Արաքսյա Կարապետյանի խնդրանքին` /մտից՝ 16․04.2024թ. N 5668/ որոշում եմ.
1․ Արաքսյա Արտուշի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր` 03-058-0061-0009/ հասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Մարմարաշեն, 40-րդ փողոց, 20 հողամաս:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։