Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրի գլխավոր հատակագծով նախատեսված թույլատրելի օգտագործման ձևերը և ընդառաջելով Արամայիս Ղարիբյանի (19․08․2025թ. մտից N9177) դիմումին. որոշում եմ`
1․ Արամայիս Ավագի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ Հայանիստ, 22-րդ փողոց, 16 հասցեում գտնվող 03-052-0213-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասից 0,02609հա առանձնացվող հատվածի գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման:
2․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։