Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և ,,Գովազդի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով <<ՄԱՔՈՒՐ ՏՈՒՆ>>ՍՊԸ-ի տնօրեն՝ Սևակ Հարությունյանի ներկայացրած դիմումը. որոշում եմ՝
1.<<ՄԱՔՈՒՐ ՏՈՒՆ>> ՍՊԸ-ին /Մասիս համայնք, ք․Մասիս Կենտրոնական հրապարակ թիվ 3/32 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում /5,6 ք.մ./տալ այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն՝ 2024 թվականի հունվարից ապրիլ ամիսների համար։
2.Գանձել 33․ 600( երեսուներեք հազար վեց հարյուր) ՀՀ դրամ տեղական տուրք: