Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 ապրիլի 12-ի թիվ 286 որոշման պահանջներով, հաշվի առնելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող 0,0037 հա հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, հիմք ընդունելով համայնքի ավագանու 19.04.2024թ թիվ 112-Ա որոշումը՝ որոշում եմ.
1. Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքում գտնվող 03-003-0056-0034 ծածկագիրը կրող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.0037 հա հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել վարձակալության իրավունք ունեցող Վոլոդյա Լազարի Առաքելյանին։
2. Օտարման նպատակով վճարման ենթակա 232 390 /երկու հարյուր երեսուներկու հազարվ երեք հարյուր իննսուն / ՀՀ դրամ գումարը Մասիսի համայնքապետարանի համապատասխան 900 435 101 176 հաշվեհամարին վճարելուց հետո սահմանված կարգով կնքել օտարման պայմանագիր: