Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Գագիկ Սարգսյանի դիմումը (մտից 12.02.2024 թվականի թիվ 1931) և հաշվի առնելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435101069 հաշվեհամարին վճարվել է 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ որոշում եմ.
1.Տրամադրել կառուցապատող Գագիկ Սամվելի Սարգսյանի կողմից ՀՀ Արարատի մարզի, համայնք Մասիս, Զորակ բնակավայր, Հ․Թումանյան փողոց 11 հասցեում կառուցված ջերմոցի շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գագիկ Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: