Ղեկավարվելով ,, Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի հանրապետության հողային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին, 5-րդ և 6-րդ մասերի պահանջներով, ընդառաջելով Իրինա Մերուժանի Սարգսյանի դիմում-խնդրանքին /մտից 05․04․2024թ, N 4915/, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 04․04․2024թ-ի որոշումը, հիմք ընդունելով 24․08․2021 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը /գրանցված գրանցամատյանում 3062-ով ժառանգության գործի համարը 276, գրանցված գրանցամատյանում 3061-ով ժառանգության գործի համարը 276 և գրանցված գրանցամատյանում 3060-ով ժառանգության գործի համարը 276/ որոշում եմ․
1․ Մերուժան Սարգսյանի հետ 14․07․2008թ ս/մ 2080 կնքված գյուղատնտեսական հողամասի վարձակալության պայմանագիրը /վկայական 0079301/ վերաձևակերպել և կնքել պայմանագիր ժառանգներ՝ Անժելա Ստեփանի Սարգսյանի, Իրինա Մերուժանի Սարգսյանի, Նաիրա Մերուժանի Սարգսյանի հետ։