|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 մայիսի 2024 թվականի N 3534-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 14.03.2023 թվականի 38-Լ որոշման հավելվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ԿՍՄԵԱ բաժնի պետ Տիգրան Բաբախանյանի 02.05.2024 թվականի N 7458 զեկուցագիրը. որոշում եմ՝ 1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2023 թվականի բյուջեի միջնակարգ կրթության (09.2.2) գործառական դասակարգման՝ (4819) նվիրատվություններ հոդվածից Մասիս համայնքում գործող հանրակրթական դպրոցներին վերջին զանգի կապակցությամբ տրամադրել 3 040 000 (երեք միլիոն քառասուն հազար) ՀՀ դրամ նվիրատվություն(hամաձայն կից ցանկի)։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(11.32 Կբ)
|
|
(794.99 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|