Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի ,,բ,, կետի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը և ֆինանսական բաժնի պետի զեկույցը (զեկույցը կցվում է)՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդը 84 946 737.90 դրամ և ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդը 155 130 734.30 դրամ ուղղել 2020թ. համայնքի բյուջեի ֆոնդային մասի մուտքերին՝ համաձայն կից հավելված 1-ի /հատված 4-ի և 5-ի/:
2. 2020թ. համայնքի բյուջեի ֆոնդային մասի մուտքերը ավելացնել 240 077 472.20 դրամով համաձայն կից հավելված 1-ի /հատված 4-ի և 5-ի/:
3. 2020թ. համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը վերաբաշխել համաձայն հավելված 2-ի:
4. 2020թ. համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտները ավելացնել 44 772 000 դրամով, որպես նվազագույն աշխատավարձի փոխհատուցման համար այլ դոտացիա:
5. 2020թ. համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը նվազեցնել 31 422 000 դրամով և ծախսերը վերաբաշխել
համաձայն հավելված 3-ի: