|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 օգոստոսի 2020 թվականի N 95-Ա |
ԱՐՏԱՇ ԵԳՈՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԽԱՆՈՒԹԻՆ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N550-Ն որոշման պահանջները և ընդառաջելով Արտաշ Խաչատրյանի խնդրանքին /մտից մատյանի՝ 19.05.2020թ. թիվ 562/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս Հանրապետության փողոց թիվ 17/1-1 հասցեում 0,002523 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0086-0067/,որը սահմանակից է Արտաշ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված /ծածկագիր՝ 03-003-086-057/ հողամասին և ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Արտաշ Խաչատրյանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 74177 /յոթանասունչորս հազար մեկ հարյուր յոթանասունյոթ / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |
Կողմ -9 ԱԲԳԱՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍԱՎԱԴՅԱՆ ԳԱՐԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴՄՈՆԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.19 Մբ)
որոշում |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|