Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Գետափնյա բնակավայրի գլխավոր հատակագծով նախատեսված թույլատրելի օգտագործման ձևերը և ընդառաջելով Լիանա Գալոյանի (11․08․2025թ. մտից N8812) դիմումին. որոշում եմ`
Լիանա Հարությունի Գալոյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ Գետափնյա, 21-րդ փողոց, 47 հասցեում գտնվող
1․ Բնակավայրերի նպատակային նշանակության 0,00226հա /ծածկագիր՝ 03-030-0037-0050/ հողամասի խառը կառուցապատման գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման։
2․ Ըստ սեփականության իրավունքի վկայականի /ծածկագիր 03-030-0037-0050-001/ ավտոտնակի բնակելի նպատակային նշանակությունը փոխել հասարակական՝ հասարակական շինություն գործառնական նշանակության (առանց լրացուցիչ շինարարական աշխատանքների կատարման)։
3․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։