Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2845-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2024 թվականի N 2845-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՊԱՐԻՍՊԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասով, 282-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով,  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի, 1.1 ենթակետով, ,,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 1-ին հողվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին 18 մայիսի 2006 թվականի  N 912-Ն  որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի  պահանջներով, հիմք ընդունելով  Դարակերտ բնակավայրի բնակիչների կողմից Մասիս համայնքի ղեկավարին ուղղված 10․06․2022թվականի N181 դիմումը, քաղաքաշինության, հողօգտագործման բաժնի պետի տեղակալ՝ Վ․Նազարյանի 22․03․2024 թվականի զեկուցագիրը, Դարակերտ բնակավայրի վարչական ղեկավար՝ Դ․Պետրոսյանի 09․04․2024 թվականի զեկուցագիրը և Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի /11.04.2024թ. N165 արձանագրություն/ առաջարկը․ որոշում եմ՝ 

1․Հարուցված վարչական վարույթը կարճել։

2․Ինքնակամ կառուցված պարիսպը քանդել՝ տարածքը բերել նախկին տեսքին։   

3.Պարսպի քանդման հետ կապված աշխատանքների իրականացումը վերապահել համայնքապետարանի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնին։  

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner