Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N731-Ն, N912-Ն որոշումների պահանջները և առաջնորդվելով Մասիս քաղաքային համայնքի գլխավոր հատակագծով. որոշում եմ՝
1.Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա /ծածկագիր՝ 03-003-0128-0373/ Զորիկ Մարգարյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի տունը/արտաքին 242,4 քմ /, ծածկը /0,77 քմ/ և պարիսպները /2,14 քմ/, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել համայնքային սեփականություն, օրինական և հասցեավորել ՝
ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Շիրազի փողոց 2-րդ նրբանցք թիվ 6 բնակելի տուն:
2.Առաջարկել Զորիկ Մարգարյանին ուղղակի վաճառքով գնելու իր կողմից ինքնակամ կառուցված բնակելի տունը, ծածկը, պարիսպները և դրա սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,01437 հա հողամասը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման: