Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 38․1 հոդվածի, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N731-Ն, N912-Ն որոշումների պահանջները, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառված լինելու փաստը հավաստվում է 2023MFHMBP ծածկագրով և առաջնորդվելով Մասիս համայնքի գլխավոր հատակագծով` որոշում եմ. Կարեն Վարդանի Սահակյանի
1.Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի վրա /ծածկագիր՝ 03-018-0014-0001 / Կարեն Վարդանի Սահակյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունները՝ զուգարան 4․30 քմ, պարիսպ 7․54 քմ, ընդհանուր 11․84քմ արտաքին մակերեսով, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել համայնքային սեփականություն, օրինական և հասցեավորել՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Արգավանդ, Կենտրոնական 5-րդ փողոց 41 բնակելի տուն
2.Առաջարկել Կարեն Վարդանի Սահակյանին ուղղակի վաճառքով գնելու իր կողմից ինքնակամ կառուցված շինությունը և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,02617 հա հողամասը:
3․ Չեղյալ ճանաչել Մասիս համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 18-ի N 2047-Ա որոշումը։
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: